Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Սիրիայի ԶԼՄ-ների նախարար Մոհսեն Բիլալը Դամասկոսում քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության հարցերը տարբեր ոլոտներում, մասնավորապես ԶԼՄ-ների ոլորտում:
Հանդիպմանը, սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը շեշտը դրել են երկու երկրների լրագրողների փորձի փոխանակման, տեխնիկական աջակցություն ցուցաբերելու խնդիրներին:
Սիրիայի նախարարը նկատել է, որ Դամասկոսում Հայաստանի օրերի անցկացումը նպաստել է, որ Սիրիայի ժողովուրդն ավելի լավ ծանոթանա Հայաստանին: Սիրիայի մշակույթի նախարար Ռիհադ Նաասան Աղան ընդգծել է երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Հայաստանի մշակույթի նախարարության պատվիրակությունը Սիրիա է ժամանել Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում:




























