ԱՄՆ Պետդեպարտամենտը աջակցում է  Մեթյու Բրայզայի  թեկնածությանը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։  «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հաղորդել են Պետդեպարտամենտից։

«Մեթյու Բրայզան Պետդեպարտամենտի առաջադրած թեկնածուն է։ Նա ունի այդ պաշտոնի համար անհրաժեշտ փորձ եւ որակներ։ Պետդեպարտամենտը հույս ունի, որ Սենատը կհաստատի Մեթյու Բրայզայի թեկնածությունը հնարավորինս կարճ ժամկետներում»-նշված է պատասխանի մեջ։

Հիշեցնենք, որ սենատոր Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ Սենատում առկախել էին  Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը։