ԱՄՆ Լուիզիանա նահանգի Քոնվինգթոն քաղաքում զավեշտալի դեպք է գրանցվել: Ամբողջովին մերկ մի աղջիկ առեւանգել է տաքսի մեքենան:

Ինչպես հաղորդում է «Էքսպրես-գազետան», 29-ամյա Ջենիֆեր Գիլլը հյուրանոցից տաքսի է կանչել: Երբ վարորդը նրան հասցրել է նշված վայրը, նա հանկարծակի պահանջել է իրեն Միչիգան հասցնել, որը գտնվում է 1500 կմ հեռավորության վրա: Տաքսու վարորդը հրաժարվել է կատարել նրա պահանջը, եւ Գիլլը սկսել է աղմկել, իր վրայից պատռել հագուստները՝ ամբողջությամբ մերկանալով: Նա հայտարարել է, թե չի լքի մեքենան, մինչեւ իրեն Միչիգան չհասցնեն: Վարորդը աղջկան տարել է ոստիկանական բաժանմունք, եւ երբ իջել է մեքենայից, Գիլլը նստել է ղեկին եւ փախուստի դիմել:

Ավելի ուշ, իրավապահները առեւանգված մեքենան հայտնաբերել ոչ հեռու: Գիլլը քնած է եղել մեքենայի սրահի հետնամասում: Պարզվել է, որ աղջիկը հարբած է եղել: Նրան մեքենայի առեւանգման եւ անպարկեշտ վարքի մեղադրանքներ են ներկայացրել: