Զոհվել են եւս երկու ադրբեջանցի զինվորականներ, որոնք վթարի էին ենթարկվել սեպտեմբերի 23-ին Սումգայիթ-Խըզը մայրուղու վրա:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը  հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաեւը, վթարի հետեւանքով ծանր վիրավորվել էին ադրբեջանական բանակի զինվորներ՝ Բարդինի շրջանի բնակիչ Մազաիր Հասիմովը եւ Մասսալինի շրջանի բնակիչ Սաբուխի Շիրինովը: Չնայած բժիշկների ջանքերին, վիրավորները մահացել են հիվանդանոցում:

Մեկ այլ զինծառայող՝ Բաքվի Յասամալի շրջանի բնակիչ Էլշադ Մամեդովը զոհվել էր տեղում:

Նշենք, որ բեռնատարն ընկել էր կամրջից: