Հրադադարի ռեժիմ սահմանված չի, կան պայմանավորվածություններ հրադադար պահպանելու վերաբերյալ: Այդ մասին Ազգային ժողովւոմ լրագրողներին ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե շարունակվում են արդյոք կրակոցները շփման գծում, նա պատասխանել է. «Պարբերաբար կրակում են»:
Լրագրողները հետաքրքրվել են նաեւ՝ արդյոք ադրբեջանական կողմը հենակետ է գրավել, ի պատասխան Տոնոյանն ասել է. «Ոչ»:




























