Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսչական ստուգումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Այն ընդունվեց ձայների 75 «կողմ», 3 «դեմ» եւ 23 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:
Օրինագիծը ենթադրում է բարձրացնել նախարարությունների կազմում գործող տեսչական մարմինների անկախությունը:
Նոր կարգով աշխատող առաջին մարմինն Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում ընդգրկված շուկայի վերահսկողության տեսչությունը կլինի, որի անկախության մակարդակը կբարձրանա:
Այսպես. տեսչության ղեկավարին եւ տեղակալին (տեղակալներին) կնշանակի վարչապետը, մյուս աշխատակիցներին՝ տեսչության ղեկավարը: Նախարարությունը կսահմանի միայն ոլորտային քաղաքականությունը եւ չի կարողանա միջամտել տեսչության ընթացիկ գործունեությանը:





























