Ապրիլի 5-ին Մոսկովյան բորսայում աճուրդի ընթացքում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 79 ռուբլու շեմը՝ բարձրանալով 85 կոպեկով եւ կազմելով 79.15 ռուբլի: Այս մասին գրում է Lenta-ն:
Դոլարը բարձրացել է 70 կոպեկով՝ հասնելով 69.41 ռուբլու: Ռուսական ռուբլին կրկին անկում է ապրում նավթի գների անկման ֆոնին:
Լոնդոնյան ICE բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.47%-ով՝ կազմելով մեկ բարելը 37.55 ռուբլի: WTI-ի գինն ընկել է 0.4%-ով՝ կազմելով մեկ բարելը 35.56 ռուբլի:





























