Ապրիլի 5-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի եւ Նուբարաշենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վար են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ բախվել են «Վազ 21013» մանիշի 33 LT 614 (վարորդ` 1958 թ. ծնված Ռ. Գ.) եւ «Նիսան տիդա» մակնիշի 34 VT 472 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկակարարների կանչի վայր հասնելը` «Վազ 21013» մանիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1962 թ. ծնված Հ. Դ.-ը եւ Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Գ.-ի դին: