Բասկետբոլի կանանց Կուրսկի միջազգային մրցաշարում «Հատիսն» առաջին հանդիպումը կանցկացնի Վոլոգդայի «Չեւակատայի» հետ, որին 2 անգամ հանդիպել է Եվրագավաթի 2009/10թթ. խաղարկությունում։

Սեպտեմբերի 27-ին մեկնարկելիք մրցաշարում ելույթ կունենան նաեւ Կուրսկի «Դինամոն» եւ Կիեւի Տիմ ՍԿՈՒՖ թիմը։ «Հատիսը» Կուրսկ կուղեւորվի սեպտեմբերի 26-ին։ Մեր թիմն արդեն վերադարձել է Ծաղկաձորից, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացրեց, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Խաղացանկ

27 սեպտեմբերի

17:00 «Չեվակատա»-«Հատիս»

28 սեպտեմբերի

17:00 Տիմ ՍԿՈՒՖ - «Հատիս»

29 սեպտեմբերի

17:00 «Դինամո» - «Հատիս»