Թուրքիայում զոհված զինվորի մայրը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ քրդերենով է խոսել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի կողմից նախագահի նստավայրում կազմակերպվել էր ճաշկերույթ քրդական զինյալների կողմից սպանված զինվորների ծնողների մասնակցությամբ։ Ռամադանի շրջանակներում կազմակերպված ճաշկերույթի ընթացքում նախագահ Աբդուլահ Գյուլի հետ քրդերենով է խոսել անցյալ տարի Շրնախում հեռակառավարվող ականի պայթյունից զոհված զինվոր Մեհմեդ Գիդիշի մայրը, ով միայն քրդերենով է կարողանում խոսել։ Զոհվածի ծնողի եւ նախագահի միջեւ խոսակցությունը տեղի է ունեցել թարգմանչի միջոցով։ Զոհված Գիդիշի մայրը խնդրել է Գյուլին, որ այնպես անի, որ այլեւս իրենց երեխաները չզոհվեն։ Նախագահ Գյուլը նշել է, որ թե քուրդ, թե թուրք, թե զազա, կամ չերքեզ, բոլորը եղբայրներ են եւ պետք է մի սեղանի շուրջ նստեն եւ հաց ուտեն։

Թուրքիայի նախագահի եւ նրա տիկնոջ կողմից Ռամադանի կապակցությամբ տրված ճաշին մասնակցում էր 231 զոհվածների բարեկամները։