Ապրիլի 5-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «ԳԱԶ-2413» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մուշ 2 թաղամասի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 81-ամյա Ժորա Սարգսյանին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 16-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ժ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: