Ապրիլի 5-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան գյուղից բերման են ենթարկել նախկինում դատված 49-ամյա Ժիրայր Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարին «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը` պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաեւ, որ Ժիրայր Ս.-ն նույն ժամանակահատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը` պատճառելով 25.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: