Ապրիլի 5-ին, ժամը 21-ին, ոստիկանության Գորիսի բաժին են հրավիրվել 18-ամյա Հ. Հ.-ն եւ 17-ամյա Ա. Բ.-ն: Նրանք խոստովանել են, որ մարտի 27-ին, ժամը 20-ի սահմաններում, օգտվելով Գորիս քաղաքի Թումանյան նրբանցքի 9 հասցեում գտնվող առանձնատանը մարդ չբնակվելու հանգամանքից՝ 2-րդ հարկի մուտքի դռան ապակիները հանելով՝ մտել են տուն եւ ապամոնտաժելու եղանակով գողացել խոհանոցի գազի ջրատաքացուցիչը, այնուհետեւ 1-ին հարկի նկուղի պատուհանի ապակին հանելով` մտել են նկուղ եւ գողացել աշխատանքային գործիքներ եւ շուրջ 30 մ ռետինե խողովակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:




























