Կառավարությունը, ինչպես նաեւ բարեգործներն աջակցում են զինված զինծառայողների ընտանիքներին: Այդ մասին խորհրդարանում հայտնել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի առաջարկին այն մասին, որ սահմանին զոհված շատ զինծառայողների ընտանիքներ վարկեր ունեն բանկերում եւ կառավարությունը կարող էր ստանձնել այդ վարկերի վճարումը կամ էլ բանկերը կարող էին զրոյացնել այդ վարկերը:
Աբրահամյանի խոսքով, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համակարգում է այդ ընտանիքներին օգնությունը: «Չեմ կարծում, թե Հայաստանում կամ Սփյուռքում կան մարդիկ, որոնք չէին ուզի աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցածն աննախադեպ էր, եւ դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը, Ղարաբաղը եւ Սփյուռքը միավորվում են դժվար պահին: Դա ակնհայտ դարձավ նաեւ մեր այսպես կոչված «բարեկամների» համար»,- հայտնել է վարչապետը:
Ինչ վերաբերում է ինքնին առաջարկին, վարչապետի խոսքով, պետք է այն քննարկել եւ պատասխան տալ. «Ակնհայտ է, որ մենք օգնել ենք, օգնում ենք եւ կօգնենք այդ ընտանիքներին»:




























