Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին խուլիգանության մեղադրանք է առաջադրվել: Ըստ haqqin.az-ի, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Այլիսլիի փաստաբան Էլչին Սադիգովը:
Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին պատրաստվում էր մեկնել Վենետիկ՝ մասնակցելու գրական փառատոնի, որտեղ պետք է զեկույց ներկայացներ: Դրանում անդրադարձ պետք է լիներ նաեւ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությանը: Գրողին թույլ չտվեցին հեռանալ երկրից, ավելին, միջադեպ հրահրեցին եւ 78-ամյա Այլիսլիին մեղադրեցին ոստիկանների վրա հարձակվելու մեջ:
Աքրամ Այլիսլին համաձայն չէ մեղադրանքներին: Նա պնդում է, որ չի հայհոյել եւ ոչ ոքի չի ծեծել: Այլիսլին կարծում է, որ իրեն հետապնդում են գրական գործունեության համար:
Գրողին հետապնդում են արդեն տեւական ժամանակ: Հետապնդումները սկսվել են «Քարե երազներ» վեպի հրապարակումից հետո, որում գրողը համարձակվել է դրական լույսի ներքո առանձնանալ հայերի մասին: «Ազգերի բարեկամություն» ամսագրում ստեղծագործության հրապարակումից հետո նրան զրկեցին կոչումներից եւ նույնիսկ սպառնացին «կտրել ականջները»:




























