2016 թվականին Հայաստանում կարելի է 2.5%-ի չափով ՀՆԱ-ի աճ ակնկալել: Այս մասին ապրիլի 6-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին:
2015-ին Հայաստանի տնտեսությանը հաջողվեց 3%-ի աճ ապահովել, այդ թվում՝ ֆիսկալ քաղաքականության խթանման շնորհիվ: Աճն առավելապես խթանեցին հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, բայց դա չօգնեց հարկային եկամուտները հասցնել ծրագրված մակարդակի:
Ֆինանսների նախարարության վիճակագրության համաձայն, 2015 թվականի առաջին 11 ամիսներին պետության եկամուտները կազմել են 1036.3 մլրդ դրամ (շուրջ 2.16 մլրդ դոլար - խմբ.) կամ Կառավարության նախատեսածի 84.3%-ը (չնայած սոցիալական ծախսերն ամբողջությամբ իրականացվել են):
Ամեն դեպքում, նույնիսկ այս երկու հատվածում մեծ աճը շատ բանով պայմանավորված էր մեկանգամյան գործոններով. համեմատաբար բարենպաստ եղանակով եւ նոր՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործմամբ: 2016 թվականին այս գործոնների ազդեցությունը չի լինի եւ, ԱՄՀ ներկայացուցչի կարծիքով, ավելի փոքր աճ պետք է ակնկալել:
Բայց նույնիսկ նշված 2.5%-ը բարձր է միջին՝ 1.5%-ից, որը Հիմնադրամն ընդհանուր առմամբ կանխատեսում է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար:




























