Սիրիական կառավարական բանակի եւ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջեւ մարտերի ընթացքում հայազգի զինծառայող է զոհվել: Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի տեղեկացմամբ, զոհվածը Րաֆֆի Գազազյանն է:

Պարբերականի տվյալներով, Դամասկոսի արվարձանում զոհված Գազազյանը ծնունդով Հալեպից էր:

Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձությունների մեկնարկից առաջ 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ մայրաքաղաք Դամասկոսում, Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Հասաքում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում: