Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համյնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի գործով դատական նիստը, սակայն նիստը սկսվել է առանց Գրիգոր Ոսկերչյանի: Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարել է, թե ոստիկանական այն ստորաբաժանումը, որը պետք է բերեր Գիրիգոր Ոսկերչյանին, լուծարվել է, եւ այդ պատճառով էլ Ոսկերչյանին չեն ներկայացրել դատարան: Դատավորը նաեւ հետաձգեց դատական նիստը մինչեւ հուլիսի 6-ը` ժամը 14.00: Ի դեպ, Ոսկերչյանի պաշտպանները դատարանում հայտնեցին, թե ոստիկանության ու դատավորի արածն ապօրինություն է:
Ի դեպ, այսօրվա ատական նիստին ներկա էին վերջերս ազատված քաղբանտարկյալները՝ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Սուրեն Սիրունյանը, Հովհաննես Հարությունյանը:



















