Գրող Աքրամ Այլիսլիին արգելել են դուրս գալ Ադրբեջանից: Նրանից Ադրբեջանի սահմանները չլքելու մասին ստորագրություն են վերցրել, Trend-ին այս մասին հայտնել է Այսլիսլիի դատապաշտպան Էլչին Սադիխինը:
Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին պետք է Վենետիկ մեկներ՝ մասնակցելու գրական փառատոնի, որտեղ մտադիր էր զեկույցով հանդես գալ: Զեկույցում նա մտադիր էր իր թիվս ամենայնի անդրադառնալ նաեւ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությանը: Գրողին թույլ չեն տվել մեկնել երկրից, ավելին՝ նրա մասնակցությամբ միջադեպ են սադրել ու 78-ամյա գրողին մեղադրել ոստիկանի վրա հարձակվելու մեջ: Ինքը Այլիսլին մեղադրանքի հետ համաձայն չէ: Նա պնդում է, որ չի հայհոյել ու չի ծեծել ոչ մեկին: Այլինսլին համարում է, որ իրեն հետապնդում են իր ստեղծագործական գործունեության պատճառով:
Աքրամ Այլիսլիի նկատմամբ հետապնդումները նոր չեն, դրանք սկսվել էին նրա «Քարե երազներ» վեպի հրատարակումից հետո, որտեղ գրողը համարձակվել էր դրական արտահայտվել հայերի մասին: «Ազգերի բարեկամություն» ամսագրում նրա ստեղծագործության տպագրումից հետո Աքրամ Այլիսլիի նկատմամբ հետապնդումներ են սկսվել, նրան զրկել են կոչումից ու նույնիսկ սպառնացել «ականջները կտրել»:




























