Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցում է Ռուսաստանի երրորդ թիմի հետ: Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Դմիտրի Յակովենկոյին:
Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը սեւերով ոչ ոքի են խաղացել: Այս պահին Գաբրիել Սարգսյանը ծանր պայքար է մղում Սերգեյ Ռուբլեւսկու դեմ:




























