ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը:

Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմա-կերպում եւ ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարա¬րությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով 2016 թվականի մայիսի 2-ը սահմանվել է նոր կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:

 Դիմում-հայտերի, գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետի, ինչպես նաեւ տեղեկանքի ձեւին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետեւյալ հղումով` http://www.minurban.am/lows/files/z11hraman.pdf:

Տեղեկացնենք նաեւ, որ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի սպասարկումն իրականացվելու է Արդշինբանկ ՓԲԸ-ի հետեւյալ մասնաճյուղերի միջոցով.

1. Գլխամասային գրասենյակ` Գրիգոր Լուսավորիչ 13

2. Կենտրոն մասնաճյուղ` Պուշկինի 21/1

3. Արաբկիր մասնաճյուղ` Կոմիտասի պողոտա 41

4. Կոմիտաս մասնաճյուղ`` Կոմիտասի պողոտա 30

5. Կասկադ մասնաճյուղ` Թամանյան 1 տարածք 70

Աշխատանքային ժամերն են երկուշաբթիից-ուրբաթ` 09:15-16:45:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-621-776 հեռախոսահամարով: