Ապրիլի 7-ին, ժամը 13.35-ից մինչեւ 14.35-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 69 կայանքներից Արմավիրի մարզի 22 գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 13892 կրակոց:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գյուղերն են. Արաքս, Արեւադաշտ, Դալարիկ, Շենիկ, Բամբակաշատ, Այգեշատ, Մրգաշատ, Ալաշկերտ, Արմավիր, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Արգավանդ, Արազափ, Մարգարա, Վարդանաշեն, Նալբանդյան, Ջրառատ, Երասխահուն, Արտամետ, Փշատավան եւ Բագարան:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Ժամը 17.08-ից 17.25-ը Արարատի մարզի Շահումյան եւ Տափերական համայնքների տարածքներում տեղակայված թվով 4 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 565 կրակոց:
Ընդամենը թվով 73 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կատեգորիայի 3 ամպ, կատարվել է 14457 կրակոց:
Պաշտպանվող տարածքից դուրս գտնվող Բագարան համայնքում տեղացել է թույլ կարկուտ:




























