Շվեյցարիայի նախկին նախագահ, ներկայումս երկրի ֆինանսների նախարար Հանս-Ռուդոլֆ Մերցը սեպտեմբերի 22-ին, երկրի խորհրդարանում հաշվետվություն ներկայացնելիս չի կարողացել զսպել ծիծաղը` իր իսկ խոսքի վրա։ «Վեստին» տեղեկացնում է, որ Մերցը սկսել է ծիծաղել տեքստում նշված խրթին եւ անհասկանալի տերմինների պատճառով, որոնք անգամ չի կարողացել արտաբերել: Որոշ տերմիններ արտահայտելիս «լեզուն ջարդելուց» հետո նա նշել է՝ «Ես էլ գլուխ չեմ հանում իմ ասածից»։
Նախարարը խոսել է, տարվա տնտեսական ու ֆինանսական ձեռքբերումներից, նշել մսի ներկրման մաքսային խնդիրների ու օրենսդրական փոփոխությունների մասին։ Մի շարք ֆինանսական տերմինների թվում նշվել է նաեւ «շվեյցարական թեթեւացում» եզրույթը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նախարարն ու պատգամավորները ծիծաղից «տապալվեն»։ Խորհրդարանն, արդյունքում, ստիպված է եղել հետաձգել իր աշխատանքը։





























