Գազի շուրջ հայ-ռուսական պայմանավորվածությունները կարող են հրապարակվել արդեն այսօր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուս- հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը: Նրա խոսքով սկզբունքային համաձանություններ արդեն ձեռք են բերվել, պարզապես պետք է մի քիչ սպասել, մինչեւ դրանք կհաստատվեն բարձր մակարդակում: «Համաձայնություններ ձեռք են բերվել, ու դրանք հաջող են, դինամիկ ու դրական, բայց այդ պայմանավորվածությունները ամեն դեպքում պետք է հաստատվեն բարձր մակարդակում: Հնարավոր է, որ դրանք կհրապարակվեն հենց այսօր»,- նշել է Սոկոլովը:

Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը մինչեւ 2016-ի ապրիլի 1-ը կազմում է 165 դոլար՝ նախկին 189 դոլարի փոխարեն: Գինը ժամանակավորապես էր նվազեցվել՝ 2014-ի վերջին հայկական դրամի փոխարժեքի տատանումների հետեւանքով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կրած վնասները փոխհատուցելու ու սպառողների համար սակագները նախկին մակարդակում պահպանելու նպատակով: Հայկական կողմը բանակցում է գնի երկարաժամկետ նվազեցման մասին: