Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Ռուսաստանի երրորդ թիմին:
Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Դմիտրի Յակովենկոյին: Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը սեւերով ոչ ոքի խաղացին: Գաբրիել Սարգսյանը ծանր պայքարում վերջինը վաստակեց կես միավոր Սերգեյ Ռուբլեւսկու հետ պարտիայում: Օլիմպիադայում Հայաստանը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը:



























