Այսօր` սեպտեմբերի 24-ին նկարիչների միությունում բացվել է Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսը, որին ներկա են եղել Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի բազմաթիվ գործիչներ:
«Ի դեմս Իսաբեկյանի մենք տեսնում ենք ոչ միայն նկարչի, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում եւ մտավորականի կեցվածք, այլեւ անհատականության, ով դաստիարակում է երիտասարդ սերունդներ»,- իր խոսքում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Շրջելով ցուցասրահում` վարչապետը ծանոթացել է Արամ Իսաբեկյանի շուրջ քառասուն տարիների ստեղծագործական կյանքի արդյունք հանդիսացող կտավներին:



























