Մոսկվայում հարբած պատանին պատշգամբից կրակել է շինհրապարակում աշխատողների ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են 15-ամյա պատանու, որը ալկոհոլի ազդեցությամբ իր ծանոթուհու բնակարանի պատշգամբից պնեւմատիկ ատրճանակից կրակ է բացել շինարարների ուղղությամբ: Արդյունքում մեկ մարդ տուժել է, նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել»,- ասված է իրավապահների հաղորդագրությունում:

Փաստի առիթով վարչական իրավախախտման մասին արձանագրություն են կազմել: