Երեւանի կենտրոնում Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրի շուրջբոլորը տեղադրված մետաղյա կոնստրուկցիաներն ապամոնտաժվել են: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ ավելի վաղ «Մագա» ՍՊԸ-ի տնօրեն Վիոլետա Գալստյանը վստահեցրել էր, որ ոչ մի անօրինական բան չի արել, քաղաքապետարանի թույլտվությունն ունի, տեսքի է բերում տարածքում 1996 թ.-ից գործող իր սրճարանը, նույնիսկ՝ շրջակայքը:
«Էստեղ առաջ զոնտիկներ էին, անցուդարձի տեղը քիչ էր, ագռավները ծրտում էին հաճախորդներիս ուսերին: Որոշեցի տեսքի բերեմ սրճարանս, նավեսներ են լինելու, ու կարճ ապակի շատրվանի կողքին, որ ջուրը չթռնի մարդկանց վրա»,- ասել էր սրճարանի տնօրենը՝ պնդելով, որ չի խաթարելու շատրվանի տեսքը:





























