Ապրիլի 7-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Երեւան քաղաքի Էրեբունի փողոցում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն:

***

Նույն օրը, ժամը 15.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 54/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Ավանի Խուդյակով փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: