Արարատի մարզում այսօր՝ ապրիլի 8-ին, «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել եւ գլորվել ձորը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Ավտովթարը տեղի է ունեցել Երասխավանի դիրքերի ճանապարհին, մեքենայում եղել են զինվորականներ, որոնցից մեկը մահացել է, 10 մարդ տեղափոխվել է Արարատի հիվանդանոց:

Դեպքի առթիվ կատարվում է  քննություն, հանգամանքները ճշտվում են: