Ադրբեջանի ագրեսիան զգալի հայրենասիրական վերելք է առաջացրել. բազմաթիվ կամավորականներ ձգտում էին մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ապրիլի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կոմանդոսը՝ ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր- Թադեւոսյանը:

Բայց այս իրավիճակում ամենազարմանալին, նրա խոսքով, այն էր, որ կամավորականների շարքերում շատ էին նաեւ երիտասարդ աղջիկները: «Սա աննախադեպ երեւույթ է, երբ ուսանողուհիները, երեկվա աշակերտուհիները, գալիս են ու նման ցանկություն հայտնում»,- ասել է Կոմանդոսը:

Տեր -Թադեւոսյանի խոսքով հայրենասիրության վերելքը պետք է ճիշտ հունով ուղղել, կամավորականների նախապատրաստման կենտրոններ ստեղծել: