ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը:
Այս առնչությամբ ԴԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.11.2015 թ. տրված թիվ ԵԿԴ /1674/02/14 կատարողական թերթի համաձայն Հարկադիր կատարման ծառայությունում 10.11.2015 թ.-ին հարուցվել է թիվ 01533181 կատարողական վարույթը, որի կատարման շրջանակներում որոշում է կայացվել գրավի առարկա հանդիսացող Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքը /«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ/ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Աճուրդի սկիզբը՝ 15.04.2016 թ.»:
Հիշեցնենք, որ «Հին Էրիվանը» դատական վեճի մեջ էր «Յունիբանկի» հետ:
«Հին Էրիվան»-ի սեփականատերը կրիչ է ուղարկել Գլխավոր դատախազին
«Հին Էրիվան»- «Յունիբանկ» դատական նիստ. դատարանը մերժել է «Յունիբանկի» միջնորդությունը
«Հին Էրիվան Հոլդինգ»-ը դատի է տվել «Յունիբանկին». Բանկը զբաղվել է փաստաթղթերի կեղծմամբ:





























