Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումը կապահովի Հայաստանի, Ադրբեջանի եւ ողջ տարածաշրջանի նորմալ զարգացումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ցանկությունը շատ պարզ է, որ լինի խաղաղություն, միաժամանակ, դա ողջ տարածաշրջանում նորմալ զարգացման նախադրյալներ կստեղծի: Այդ տարածաշրջանում կան նաեւ այլ երկրներ, մենք նույնպես մեզ համարում ենք այդ տարածաշրջանի բաղկացուցիչ մասը, ուստի մեզ համար դա շատ կարեւոր է»,-ընդգծել է Մեդվեդեւը:





























