Ռուսաստանի դեղագործական ընկերությունները պատրաստ են արտադրություն հիմնել Ադրբեջանում: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Մենք այսօր Ադրբեջանի հետ համագործակցում ենք այնպիսի կարեւոր ուղղությամբ, ինչպիսին դեղագործությունն է: Դրանք բարձր տեխնոլոգիական նախագծեր են, որոնցում ներգրավված են ռուսական դեղագործական ընկերություններ, որոնք պատրաստ են արտադրություն հիմնել Արդբեջանում: Դա հնարավորություն կընձեռի ներդնել մեր տեխնոլոգիաները, ձեռնարկություններ ստեղծել»,- լրագրողներին ասել է Մեդվեդեւը:
«Իսկ ադրբեջանական շուկայում որակյալ դեղորայք կհայտնվի, որը երկրի քաղաքացիները կարող են ձեռք բերել ազգային արժույթով, այլ ոչ արտարժույթով»,- հավելել է Ռուսաստանի վարչապետը:





























