Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների լուսանկարները:

Շարքային Տիգրան Արամի Աբգարյանը 20 տարեկան էր, զորակոչվել էր 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը 14:00-ին:

Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը 25 տարեկան էր, Զինված ուժերում էր 2007թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը 14:00-ին:

Շարքային Գեւորգ Գագիկի Վարդանյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը 14:00-ին:

Շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Վեդիի մշակույթի տանը, իսկ հուղարկավորությունը՝ վաղը 13:00-ին:

Շարքային Դավիթ Ռազմիկի Հայրապետյանը 19 տարեկան էր, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը ժամը 12:00-ին:

Պայմանագրային զինծառայող Հրաչյա Սամվելի Մուրադյանը 33 տարեկան էր: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Երեւանի Շերամի 55/45 հասցեում, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին: