Հայաստանը պետք է արդարություն ու ագրեսորին պատժել պահանջի: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողներին հայտնել է եզդիների «Միդիա Շանգալ» ազգային միության ղեկավար Ամո Շարոյանը:
«Ղարաբաղում կատարվածից դասեր քաղելու համար մենք պետք է այդ ողբերգության մասին ապացույցներ ներկայացնենք միջազգային կազմակերպություններին, Եվրոպական դատարանին, Հաագայի դատարանին: Եթե մենք այդ փաստաթղթերը 20-30 տարի առաջ ներկայացրած լինեինք՝ գուցե արդյունք չլիներ: Բայց հիմա տեխնոլոգիաների դարաշրջան է: Մարդիկ կտեսնեն ու կհասկանան, թե ով է ագրեսորը ու ում են իրենք զենք վաճառում»- ասել է Շարոյանը:





























