ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է 2016թ. ապրիլի 17-ին Հրազդան եւ Սպիտակ քաղաքային համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տեղեկանքների եւ թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաեւ կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության ֆինանսավորման կանոնների որեւէ խախտում չի արձանագրվել: