Պերմում ՊԱՌՆԱՍ-ի նախագահ Միխայիլ Կասյանովին բամբակաբաճկոն են նվիրել «Միշան գող է» գրությամբ, հայտնում է rusnovosti.ru-ն:
Ականատեսների հաղորդագրություններով Կասյանովին բամբակաբաճկոնը նվիրել են հանրահավաքի ժամանակ: Այսպիսով տեղի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքական գործչի նկատմամբ:
Փետրվարի 11-ին Վլադիմիր քաղաքում Ժողովրդական ազատագրական շարժման ակտիվիստները ձվեր էին նետել ՊԱՌՆԱՍ-ի նախագահի վրա: Դա տեղի է ունեցել, երբ նա մտնում էր շենք՝ լրագրողների հետ հանդիպելու: Ավելի ուշ կուսակցությունից հերքել էին այդ տեղեկությունը:
Փետրվարի 9-ին Կասյանովը դիմում էր ներկայացրել ոստիկանություն՝ իր վրա նետված տորթի պատճառով: Նա պատմել էր, որ ռեստորանում ճաշելիս է եղել, երբ անհայտ անձինք մոտեցել են սեղանին, ու նրանցից մեկը տորթ է նետել իր վրա՝ բղավելով սպառնալիքներ:




























