Հայաստանի տարածքում ապրիլի 10-ին, հատկապես կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 10-ին հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +10+12, իսկ վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +9+14,

Կոտայքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +9+14,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +9+14,

Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+17,

Տավուշում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +9+14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +15+19,

Արարատում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+20,

Արմավիրում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +9+14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +11+16։