Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որ չի մասնակցում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։

Եթե առաջիկայում երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ռուսաստանը քայլեր անի, Թուրքիան կկարգավորի հարաբերությունները։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե ներկայում Ռուսաստանը սկսել է ողջախոհ վարվել Թուրքիայի նկատմամբ։ Նա պնդել է, թե օդանավի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանը զգացմունքային վիճակից ելնելով էր քայլեր անում, ինչը վերջին ժամանակներս փոխվել է։

Չավուշօղլուն պնդել է, թե Թուրքիան չի ցանկացել խփել ռուսական օդանավը, սակայն կան սահմանները չխախտելու մասին համաձայնագրեր։ «Մենք ամենաբարձր մակարդակով Ռուսաստանին հայտնել ենք մեր ափսոսանքն ու ցավակցությունը տեղի ունեցածի վերաբերյալ»,-ասել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որ չի մասնակցում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։