Անհայտ անձինք Ֆլորիդայում թալանել են ԱՄՆ խոշորագույն բանկերի մեկի՝ Bank of America-ի տեղական մասնաճյուղը:
Քորալ-Գեյբլս քաղաքում երեք հանցագործներ բանկի աշխատակցի մարմնին պայթուցիկ սարք են ամրացրել եւ ստիպել թալանել բանկը: Նրանք ստիպել են բացել դուռը բանկի աշխատանքը սկսելուց առաջ եւ հանել գումարները: Բանկային աշխատակիցը հասցրել է նրանց հանձնել գումարները, ինչից հետո հանցագործները փախուստի են դիմել:
Առայժմ հայտնի չէ, թե որքան գումար է գողացվել: Ոստիկանությունը շարունակում է պարզել տեղի ունեցածի հանգամանքները եւ որոնում է հանցագործներին: Առայժմ հայտնի չէ՝ բանկի աշխատակիցը հանցակից է եղել, թե հանգամանքների զոհ:




























