Ուկրաինայի Պոլտավայի մարզում ՊԱՏ աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 39-ամյա մի քաղաքացու, որը հետախուզվում էր սպանության գործով;

Ինչպես հայտնել են պետավտոտեսչությունից, ձերբակալումը տեղի է ունեցել մայրուղիներից մեկում՝ պարեկային ծառայության ընթացքում:

Հայաստանցին անցնում էր պարեկի կողքով եւ, տեսնելով իրավապահներին, սկսել է նյարդայնանալ, ինչն էլ հարուցել է ոստիկանների ուշադրությունը:

Փաստաթղթեր ներկայացնելու պահանջին նա պատասխանել է, թե կորցրել  դրանք:

Ինքնությունը պարզելու համար նրան տեղափոխել են մեկուսարան, որտեղ պարզվել է, որ նրան հետախուզում են Ռուսաստանում կատարած սպանության դեպքով:

Բոլոր հանգամանքների պարզումից հետո նրան հանձնելու են Ռուսաստանի իրավապահներին, հաղորդում է Korrespondent.net-ը: