Ռուսաստանից թուրքական բիզնեսը վտարելու որեւէ արշավ չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ դժվարություններ կան թուրքական ղեկավարության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական բիզնեսը կորուստներ ունի Ռուսաստանի հետ հակամարտության եւ ահաբեկչական հարձակումների թվի աճի հետեւանքով:
ՏԱՍՍ-ի տվյալներով, 2016 թվականի փետրվարին ոլորտում եկամուտները կրճատվել են 19%-ով, ընդ որում, ամռան համար ամրագրվող տուրիստական շրջայցերի թիվն արդեն իսկ կրճատվել է 40%-ով:




























