Եգիպտոսի Սինայի թերակղզու եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կամուրջի շինարարության արժեքը գնահատվում է 3-4 մլրդ դոլար, գրում է The Wall Street Journal-ը։

Հաղորդվում է, որ Կարմիր ծովով կամուրջի շինարարությունը մտնում է 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ փաթեթի մեջ, որը կնքվել էր Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ալ Սաուդի՝ Եգիպտոս կատարած այցելության ժամանակ։

Անցյալ շաբաթվա վերջին Ալ Սաուդը պատմել էր Եգիպտոսի հետ Կարմիր ծովի վրայով կամուրջ կառուցելու համատեղ պլանների մասին։