Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի մանկաբույժին ծեծելու մեջ մեղադրվող ամուսինները տուգանվեցին 50 հազարական դրամով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լուսինե Համբարձումյանն ու Արամ Պողոսյանը 2015թ. նոյեմբերի 16-ին, ժամը 15:00-ի սահմաններում գնացել են Մարտունիի ծննդատուն: Շենքի 2-րդ հարկի միջանցքում ամուսինները պատահաբար հանդիպել են ծննդատան մանկաբույժ Սվետլանա Գրիգորյանին, որտեղ իրենց երեխայի բուժման հետ կապված հարցի համար ձեռքերն օդում թափ տալով մոտեցել են բժշկուհուն եւ դիտավորությամբ բռունցքներով հարվածել գլխին:

Ամուսիններին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել ամուսիններին եւ տուգանել 50 հազարական դրամով: