Հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է ոչ թե բանակցությունների առաջխաղացումը, այլեւ դրանց շտապ օգնություն ցուցաբերելը: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին հայտնել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, այս պահին առաջնահերթ խնդիր է դադարեցնել արյունահեղությունը: «Ես չեմ հավատում  փաստաթղթերին, որոնք պատրաստ են ստորագրման ու որոնց մնում է միայն մի շտրիխ հավելել: Հիմա պետք է այնպես անել, որ բանակցային գործընթացը ինչ -որ ձեւով գոյություն ունենա: Եվ ըստ երեւույթին եւ ռուսական, եւ ամերիկյան, եւ ֆրանսիական համանախագահները համախմբված են աշխատում»,- նշել է քաղաքագետը: