Եմենում ապրիլի 11-ի գիշերն ուժի մեջ է մտել զինադադարի մասին համաձայնությունը։

Աքսորյալ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի նկատմամաբ լոյալ զորքերը մտադիր են պահպանել զինադադարը, եթե ապստամբ հուսիները չխախտեն այն, ասել է գեներալ Մուհամմեդ Ալի ալ Մակդաշին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հուսիներն ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են պահպանել հրադադարի ռեժիմը։

Ապստամբները Ալի Աբդալլահ Սալեհի նկատմամաբ լոյալ զորքերի հետ համապատասխան հայտարարություն են ուղարկել ՄԱԿ։ Նրանում ասվում է, որ հուսիներն իրենց դաշնակիցների հետ դադարեցնում են բոլոր ցամաքային, օդային եւ ծովային գործողությունները։

Եմենում հակամարտությունը շարունակվում է 2014-ից։ Իշխանության համար մի կողմից պայքարում են հուսիները, որոնց պաշտպանում են Ւրանն ու Ալի ԱԲդալլահ Սալեհին լոյալ բանակային ուժերը։

Մյուս կողմից կռվում են Աբդ Ռաբբու Մանսուի Հադիին լոյալ ուժերը, որոնց պաշտպանում է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան։