Սադիստություն անելը որոշ զինվորականների համար «ստից բան է»:
Ինչպես տեղեկացնում են «Ժամանակ»-ի ԼՂՀ Պաշտպանության բանակի աղբյուրները, Youtube–յան հայտնի տեսանյութից հետո պաշտոնանկ են արվել ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» գնդի հրամանատար Սեյրանյանն ու հրամանատարի դաստիարակչական գծով տեղակալը։ Ուշագրավը, սակայն, ԼՂՀ ՊԲ սպաների արձագանքն է տեսանյութի սադիստ «հերոսի» ձերբակալության կապակցությամբ։ Թերթի տեղեկություններով՝ բանակի սպաների շրջանում ուղղակի զարմանք է տիրում, եւ նրանք իրար հետ խոսակցություններում տարակուսանք են հայտնում, թե ինչպե՞ս կարելի է նման «ստից» բանի համար նման աղմուկ բարձրացնել եւ ձերբակալել սպային:
Հիշեցնենք, որ այդ գործով ձերբակալվել է գումարտակի հրամանատրի տեղակալ, մայոր Սասուն Գալստյանը, ով դաժան ծեծի եւ նվաստացման էր ենթարկել երկու ժամկետային զինծառայողների:



























