Վերջին 3 ամիսների ընթացքում նավթի գինը կտրուկ աճ է արձանագրել՝ թանկանալով ավելի քան 10 դոլարով:

Մասնավորապես, եթե հունվարի 11-ին նավթի Brent տեսակի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում 31.94 դոլար էր, ապա այսօր՝ ապրիլի 11-ին, այդ ցուցանիշը հասել է 42,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այսինքն երեք ամսում նավթի գինն աճել է ավելի քան 31 տոկոսով:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Հատկանշական է, որ ապրիլի 8-ին նավթի գներն աճել են ավելի քան 6 տոկոսով եւ այդ աճը դեռ շարունակվում է՝ ԱՄՆ-ում նավթի հորատման սարքերի նոր կրճատումների ֆոնին: Վերջին տվյալներովով ԱՄՆ-ում նավթի հորատման սարքավորումների թիվը նվազել է հասնելով 443-ի (վերջին շաբաթում այդ սարքերի թիվը կրճատվել է 7-ով): Հորատման սարքերի կրճատումը շարունակվում է երրորդ շաբաթ անընդմեջ: