Բոլոր նրանք, ովքեր երբեւէ գողացել են գումարներ Հայաստանի բյուջեից, պետք է պատասխան տան առանց վաղեմության ժամկետի: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Մենք պետք է համախմբվենք ու օգնենք իրար: Բոլոր ավելորդ հոդվածները բյուջեից պետք է հանենք: Օրինակ դպրոցաշինությունը այն գյուղերում, որտեղ նույնիսկ մարդիկ չկան: Բոլոր հնարավոր միջոցները՝ բանակին: Իսկ նրանց, ովքեր երբեւէ բյուջեից թեկուզ մի կոպեկ են գողացել՝ պետք է դատենք: Եթե պարզվի, որ ես էլ եմ գողացել, ինձ էլ կդատեն»,- ասել է: